Մասկի շոուների պակաս կա

Իշխանափոխությունից հետո աղմկահարույց խուզարկություններից ու կալանավորումներից հետո տպավորություն կա, որ իրավապահներն այլևս ասելիք չունեն: Պատճառն ասելիքի բացակայությունն է, թե մեկ այլ պատճառ էլ կա, դժվար է ասել, բայց մեկ բան հստակ է՝ կարծես թե անցյալում կատարված հանցագործությունները բացահայտելու հմտությունները չեն բավարարում:

Դա առավել տեսանելի դարձավ, երբ հրապարակվեց ԱԱԾ և ՀՔԾ պետերի զրույցի ձայնագրությունը, երբ մեղավորներին ուրիշ տեղում փնտրելու փոխարեն, չգիտես ինչու խուզարկություններ սկսվեցին այն լրատվամիջոցում, որն առաջինն էր հրապարակել այն: Ի դեպ, զրույցի ձայնագրությունն ավելի վաղ էր հայտնվել սոցիալական ցանցերում, բայց ուժայինների թիրախում հայտնվեցին լրատվամիջոցների ներկայացուցիները: Եվ մինչ օրս որևէ մեկնաբանություն չկա, թե ինչու գաղտնալսման գործի քննությունը սկսվեց հենց այս կետից և ոչ թե մեկ այլ, բայց որ զրույցի բովանդակությունը ի ցույց դրեց այս համակարգերի ղեկավարների ողջ «հմայքը»:

Եվ այս պայմաններում, քանի դեռ այս հարցով որևէ բացահյտման դրվագ կամ պատվիրատուի անուն չի ներկայացվել հանրությանը, նրանց կողմից կատարված այլ բացահայտումների հանդեպ արժանահավատության աստիճանը կարող է բավականին ցածր լինել: Գուցե հենց սա է պատճառը, որ այս երկու կառույցները սկսել են ավելի զգուշավոր և վերլուծաբար մոտենալ հարցերին, քաջ գիտակցելով, որ մի օր էլ կարող է իրենց կողմից բարձրացված աղմուկի կիազակետում հենց իրենք հայտնվեն:

Այդուհանդերձ, վերջին շրջանում մասկի շուի պակաս է նկատվում, ինչը տպավորություն է առաջացնում, որ ուժային կառույցների առջև դրված խնդիրները մեծ հաշվով կատարված են:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով