Կոռուպցիոն բացահայտումներ պաշտոնյաների մասնակցությամբ

Թվով 23 բացահայտումներ են եղել կադաստրում այս ընթացքում, որոնք ուղարկվել են իրավապահ մարմիններին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին, կատարված աշխատանքի ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսին հայտարարեց կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանը։

«Ես զսպել եմ ինձ այդ գայթակղությունից՝ չհայտարարելով այդ բացահայտումների մասին, բայց դրանցում շատ խոշոր գումարների մասին խոսք կա, նախկին խոշոր պաշտոնյաների անուններ կան, որոնց անուններն ու կատարածի մասին իրավապահ մարմինները գնահատականներ կտան»,-հայտարարեց կոմիտեի նախագահը։

Նրա խոսքով՝ շատ նախնական հաշվարկներով պատճառված վնասները կարող են 2-3 մլն դոլարի հասնել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով