Քոչարյանի խափանման միջոցը կփոխվի՞

Վճռաբեկ դատարանն այսօր բեկանեց վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկվեց վերաքննիչ, լրացուցիչ քննություն իրականացնելու համար: Սակայն, երկրորդ նախագահի պաշտպանները դիմել են նաև Սահմանադրական դատարան նախագահի անձեռնմխելիության հարցը քննության առնելու համար:

Քոչարյանի պաշտպան Հսայկ Ալումյանի կարծիքով հարցի քննությունը կշարունակվի Սահմանադրական դատարանի որոշում ընդունելուց հետո, սակայն ինչպիսին կլինի այն, չկարողացավ կանխատեսել:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ հարցը վիճարկվի նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, Հայկ Ալումյանը դրական պատասխանեց և հավելեց, որ իրենք արդեն իսկ դիմում են ներկայացրել և սպասում են ընդունմանը:

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել մարտի 1-ի դեպքերից առաջ հակասահմանադրական որոշումներ ընդունելու համար, ինչը Քոչարյանը չի ընդունում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով