Խոպանչիներին հարկելու աղմուկի հետքերով

Մամուլում մեծ աղմուկ հանած արտագնա աշխատողների ուղարկած գումարները հարկելու մասին լուրը, պարզվում է, այնքան էլ այնպես չի ընկալվել, ինպես որ հարկն էր: Կոնտեքստից կտրված մեկնաբանությունները դարձել է շահարկման առարկա, քանի որ ՊԵԿ նախագահը լրագրողներին ասել է, որ եթե ՀՀ քաղաքացիներն արտերկրում աշխատում են, ապա նրանք նույնպես պետք է հարկ վճարեն: Այս միտքը, սակայն, այնքան տարբեր կարող է ընկալվել, ինչն էլ իրականում եղել է, որ հասկանալի չէ, թե իրականում ինչ հարկ վճարելու մասին է խոսքը: Առավել ևս, երբ դրսում աշխատող շատ հայաստանցիներ այլ երկրում են իրենց հարկերը մուծում: Մյուս կողմից, եթե նպատակ կա միկրոբիզնեսն ընդհանրապես հարկերից ազատել, ապա հարց է ծագում, թե ինչո՞ւ ՀՀ քաղաքացին տվյալ դեպքում չի դիտարկվում որպես միկրոբիզնեսի ներկայացուցիչ:

Հարցի մասին պարզաբանում է տվել նաև ՊԵԿ նախագահը:

«Հիմա ես հասկանում եմ, որ քաղաքական, նախընտրական այս շրջանում կոնտեքստից կտրած ինչ-որ միտք կարող է մեկնաբանվել, իսկ այդ մեկնաբանությունները շահարկման առիթ կարող են հանդիսանալ: Կառավարությունում որևէ կոնկրետ նախագիծ դեռ չկա, կա եկամուտների համատարած հայտարարագրման գաղափար, որի շուրջ կա քննարկում: Այդ գաղափարը նախ պետք է քննարկեն մասնագետները, հետո կառավարությունը, իսկ նախնական նախագծի տեսք ունենալուց հետո այն պետք է դրվի հանրային քննարկման: Դա լինելու է 2019թ. ընթացքում:  Իրավական ակտերի փոփոխությունների որևէ շուտափույթ փաթեթ չկա և այս պահին օրակարգում չէ»,- ասել է  Անանյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով