Ամիսը 6700 դրամ՝ նոր սերնդի ՀԴՄ-ի համար

2019 թ-ի հունվարի 1-ից նոր սերնդի հաշվիչ դրամարկղային մեքենաների կիրառման  ավարտական փուլի մասին հայտարարությունը կայծակնային կերպով տարածվեց և սկսեց բացասական ազել հակասական տրամադրություների վրա: Նույնիսկ տնեսագետները սկսեցին կարծիք հայտնել, որ այն ծանր բեռ կդառնա տնտեսվարողների, հատկապես՝ փոքր և միջին ձեռնարկություների համար:

Եվ չնայած ՊԵԿ-ն իր կողմից տարածած հայտարություն մեջ նշել էր, որ տնտեսվարողները նոր սերդի ՀԴՄ-ներ ձեռք բերելու գումարը կարող են երկու տարվա ընթացքում վճարել, ինչպես երևաց, դա նույնպես չմեղմեց բողոքավորների ձայնը:

Հարցի պասին պարզաբանում ստանալու և այլ մանրամասներ ճշտելու համար Past.am-ի թղթակիցը զրուցեց ՊԵԿ ընթացակարգերի բաժնի պետ  Անդրանիկ Մուրադյանի հետ, ով տեղեկացրեց, որ նոր սերնդի ՀԴՄ-ներ տեղադրելու գործընթացը սկսվել է դեռևս 2013 թվականից, որի ժամանակ նաև կառավարության կողմից գործընթացի իրականացման ժամկետացանկ է սահմանվել, թե որ խմբի հարկ վճարողներն ինչ ժամկետներում պետք է այն ներդնեն:

«2013 թվականից այն ներդրել են խոշոր հարկ վճարողները: 2014-ի օգոստոսի 1-ից նոր սերնդի ՀԴՄ-ներ ներդրվել են նախորդ տարվա արդյունքներով 30-ից մինչև 58, 35 մլն դրամ շրջանառություն ունեցողները: Նույն տարվա հոկտեմբերի 1-ից այն ներդրվել է 10-ից  մինչև 30  մլն դրամ շրջանառություն ունեցողների շրջանում: Մինչև 2018 թվականի հունվարի 1-ը պետք է մինչև 10 մլն դրամ շրջանառություն ունեցող հարկ վճարողները նոր սերնդի ՀԴՄ-ներ տեղադրեին, սակայն անցյալ տարի որոշումը հետաձգվեց մեկ տարով:

Այսինքն, այս որոշումը վերաբերում է բոլոր այն հարկ վճարողներին, որոնց շրջանառությունը տարեկան կազմում է մինչև 10 մլն դրամ: Տնտեսվարողները ՀԴՄ-ն ձեռք կբերեն ինքնարժեքով, որը  կազմում է մոտ 160 հազար դրամ: Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանք կարող է չկարողանան միանգամից այդքան գումար վճարել, որոշում է կայացվել հարկ վճարողներին երկու տարբերակ առաջարկել՝ թույլ տալ միանվագ վճարելուց բացի, ՀԴՄ-ի արժեքը վճարել մաս-մաս երկու տարվա ընթացքում»,- ասաց Ա. Մուրադյանը:

Հարկային մարմնի կողմից որդեգրած մեկ այլ քաղաքականության համաձայն, եթե հարկ վճարողները մինչև դեկտեմբերի վերջին աշխատանքային օրը օն-լայն կամ տեղում դիմում ներկայացնեն նոր սերնդի ՀԴՄ ձեռք բերելու պատրաստակամության մասին, ապա նրանց մոտ հունվարին իրականացվող հարկային հսկողական վարչարարություն չի իրականացվի:

«Դիմում ներկայացրած տնտեսվարողները կարող են սահմանված կարգով նոր սերդի ՀԴՄ-ն ձեռք բերել և աշխատել հունվարից հետո: Եվ եթե անգամ հարկ վճարողը հին ՀԴՄ-ով շարունակեն աշխատել, ապա հարկային մարմինը միանգամից տուգանք չի կիրառի, որը ևս նոր «Հարկային օրենսգրքով» է նախատեսված: Առաջին անգամ կսահմանափակվենք զգուշացումով, բայց երկրորդ ստուգման ժամանակ, եթե տնտեսվարողը շարունակի հին սերդի ՀԴՄ-ով աշխատել, այդ ժամանակ նոր միայն տուգանք կկիրառվի»,- ասաց Ա. Մուրադյանը:

Ի դեպ, նրանք, ովքեր մինչև այս տարեվերջ չեն հասցնի դիմում ներկայացնել կարող են հունվարի առաջին աշխատանքային օրերին դիմել հարկային մարմիններին: Իսկ եթե այնպես ստացվի, որ հունվարի տոներից հետո դեռևս դիմում չներկայացրած տնտեսվարողին հարկային տեսուչ «այցելի», ապա միևնույն է տուգանք չի կիրառի և կսահմանափակվի զգուշացումով:

Ինչ վերաբերում է ՀԴՄ-ների քանակին, ապա ՊԵԿ պաշտոնյան հավաստիացրեց, որ քանակի խնդիր նույնպես չկա: Ուստի, այդ է պատճառը, որ որոշումն ուժի մեջ մտնելու ժամկետներն այլևս չեն երկարաձգվելու:

 

Արմինե Գրիգորյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով