Ֆիզիկոս Սթիվեն Հոքինգի վերջին գիտական աշխատությունը

Սթիվեն Հոքինգի համահեղինակները Քեմբրիջի և Հարվարդի համալսարաններից հրապարակել են հանրահայտ բրիտանացի ֆիզիկոսի մասնակցությամբ հեղինակած վերջին գիտական հոդվածը:
Վերջին աշխատության մեջ, որը հրապարակվել է Կոռնելի համալսարանի կայքում, Հոքինգը և նրա գործընկերները պատմում են, թե ինչ պոտենցիալ հատկություններով են օժտվում առանձին առարկաներ սև խոռոչներում հայտնվելիս:

Քեմբրիջի համալսարանի ֆիզիկոս-տեսաբան և հոդվածի համահեղինակ, պրոֆեսոր Մալքոլմ Փերին ընդգծել է, որ այդ թեմայի շուրջ Հոքինգն աշխատել է վերջին 40 տարվա ընթացքում: Վերջին գիտական հոդվածում նա և նրա գործընկերները փորձում են պարզել, թե ինչպես կարող է սև խոռոչում հայտնված առարկայի մասին տեղեկությունը պահպանվել և վերականգնվել:

Հոքինգի մյուս հայտնի աշխատությունը, որը հրապարակվել էր նրա մահից հետո, տիեզերքի «սահմանների» մասին տեսությունն էր, որում նա նշում էր, որ տիեզերական տարածությունն անսահման չէ, այլ ընդհակառակը հստակ սահմաններ ունեն:

Հիշեցնենք, որ հանրահայտ գիտնականը կյանքից հեռացել է 2018 թ.-ի մարտի 14-ին 76 տարեկան հասակում:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով