Քանյե Ուեսթն անսպասելիորեն անհետացել է

Ամերիկացի աշխարհահռչակ ռեփեր Քանյե Ուեսթն անսպասելիորեն անհետացել է սոցիալական ցանցերից՝ ջնջելով Twitter-ի և Instagram-ի իր էջերը: Ռեփերը որևէ կերպ չի բացատրել իր այս քայլի պատճառը:

Հայտնի է, որ ավելի վաղ Ուեսթը սուր քննադատության էր ենթարկվել ԱՄՆ Սահմանադրության մեջ 1865 թվականին ընդունված և ստրկատիրությունն արգելող փոփոխությունը չեղարկելու կոչի համար: Ռեփերին նաև բավականին շատ քննադատում էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին աջակցելու համար:

Նշենք, որ Քանյեն ավելի վաղ կրկին ջնջել էր սոցցանցերի իր հաշիվները. 2017 թվականի մայիսից ընդհուպ մինչև 2018-ի ապրիլ ռեփերը ամբողջովին դադարեցրել էր համացանցային իր ակտիվությունը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով