Քաղաքական կյանքը՝ բրազիլական սերիալից թրիլեր

Եթե նախորդ իշխանությունների ժամանակ քաղաքական կյանքը նման էր բրազիլական սերիալի, այսինքն՝ կարող էիր ամիսներով այն չնայել, ու հետո հասկանալ, թե ինչու Անոնիոն դավաճանեց Ջուլիանային, ապա ներկա իշխանությունների օրոք, քաղաքական կյանքը  վերածվել է թրիլերի: Ամեն վայրկյան տարբեր կողմերից նորություններ են՝ փոխհրաձգություններ, նոր ոճի սադրանքներ, դատավարությունների ժամանակակից տեսություններ, իրար վրա դուռ փակել, իրար պատերով ծեփելու օպերացիաներ և այլն:

Նախկինում կյանքն այնքան կանխատեսելի էր, որ բարձրաստիճան պաշտոնյայի պաշտոնանկությունը մի մեծ ու հսկայական ալիք էր բարձրացնում ու տարիներ շարունակ ենթադրությունների առիթ դառնում: Հիմա պատկերն այլ է՝ դերիդ չես համապատասխանո՞ւմ, աշխատաոճդ հի՞ն է ու հոգնեցնո՞ղ, ուրեմն քո տեղը իշխանական վերին օղակներում չէ: Կարող ես գնալ ոճխար պահել, սեփական բիզնեսը հիմնել, ու դրանով օգուտ տալ ինքդ քեզ ու պետությանը, բայց դրանից ավելի շատ երկրին օգուտ տալ չես կարող:

Իշխանափոխությունից հետո ճարպիկները թեև հասցրեցին լքել խորտակվող նավն ու հանգրվանել նոր կառուցվող տախտակամածի վրա, սակայն կարճ ժամանակ անց պարզ դարձավ, որ նոր ձևավորվող կառուցների շարքերում տեղ զբաղեցնելը ոչ թե սեփական գաղափարները կյանքի կոչելու ցանկությունն է մեծ, այլ ընդամենը կերակրատաշտից չկտրվելու բնազդը նրանց չի լքել: Իսկ այն չկոցնելու համար ամենևին էլ կարևոր չէր, թե ով՝ ինչ է ասում: Կարևորը համահունչ ժպտալը, ժամանակին ծիծաղելը և դամ պահելն էր, որ կարողանան նոր իրողությունների պայմաններում մի ոտնաչափ տեղ բացեն ու հետո մյուսներից կախվելով տեղավորվն:

Թոհուբոհի, իրար հրմշտելով առաջ գնալու ժամանակն էլ կանցնի, ու ամեն ինչ իր տեղը կընկնի: Բայց այդ ընթացքում, պարզվում է, որ հին ընկերները դառնում են թունդ ընդդիմադիրներ, կոկորդ պատռում, սև հագնում, որ ինչ-որ ձևով աչքի ընկնեն, բայց թարսի նման ավելի շատ ուժայինների աչքին են ընկնում:

Մի խոսքով՝ խելահեղ տեմպ, խելահեղ արագ զարգացող սյուժե ունեցող թրիլեր, որին ամենօր հետևում է ժողովուրդն ու ամեն պահի մի նոր ցնցող նորության սպասում:

Մնում է հուսալ, որ այս թրիլերի ժամանակ ոստիկանը վերջինը չի հասնի դեպքի վայր, ինչպես սովորաբար բրազիլական սերիալներում է լինում և այդքան սպասված արդարության մթնոլորտի հաստատումը նախկինի նման բրազիլական սերիալների ոճով չի ընթանա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով