Քաղաքական գործիչը ՀՀԿ-ական առնետների մասին

«Հայոց հայրենիք» կուսակցության նախագահ Անահիտ Եղոյանն անդրադառնալով Հանրապետական կուսակցույան անցած քաղաքական ուղուն Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր միկրոբոգում գրել է.

«ՀՀԿ նախկին պատգամավորները կառավարության ներկայացուցիչները ամբողջ 25 տարի ազգային շահ, ազգային արժեքների, կեղծ հայրենասիրության անվան տակ թալանել են երկիրն ու ժողովրդին։
Ապրիլին տեղի ունեցած հեղափոխությունից հետո թվում էր թե ազատվեցինք դրանցից, ու վերջապես երկրի կառավարումը կանցնի անձնական շահը մի կողմ թողած, պետականամետ մտածողությամբ անձանց։ Թվում էր թե խորտակվող նավից փախած առնետները «մկան ծակին հազար թուման» կտան։

Բայց՝ սխալվեցինք, առնետներն իրենց «բարձր վարկանիշով» պատվավոր տեղ գտան նոր իշխանությունում։ Հիմա էլ իրենց «բարձր վարկանիշով» կգլխավորեն ընտրական ցուցակը։
Սենց էլ ապրում ենք… »

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով