Փաշինյանը երկրորդ անգամ չընտրվեց

Ինչպես և սպասվում էր Ազգային ժողովը դեմ քվեարկեց վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: Կողմ՝ 0, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 13 ձայների հարաբերակցությամբ խորհրդարանը դեմ քվեարկեց միակ թեկնածուի օգտին, որի առաջադրման նպատակը հենց չընտրվելն էր:

Սա 2-րդ ընտրությունն էր, ինչը նշանակում է, որ գործող Ազգային ժողովը իրավունքի ուժով կարձակվի: Այսինքն՝ կլուծարվի և ԱԺ արտահերթ ընտրություններ կանցկացվեն:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԱԺ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին:

Հիշեցնենք, որ առաջին անգամ ԱԺ-ն Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում հոկտեմբերի 24-ին:

Նա հրաժարական էր տվել հոկտեմբերի 16-ին, որպեսզի դեկտեմբերի սկզբին տեղի ունենան խորհրդարանական արտահերթ ընտրություններ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով