Տասնյակ հազարավոր քաղցկեղով հիվանդների մասի՞ն ինչու չեն մտածում

Այսօր ԱԺ-ում Է.Շարմազանովն անդրադառնալով Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատի փակվելու հետևանքներին նշեց, որ 600-ից ավել մարդ փաստացի կանգնած է անգործ մնալու վտանգի առջև: Հարցին ի պատասխան վարչապետի պաշտոնակատար Ն.Փաշինյանն ասաց, որ բոլորը միայն այդ մասին են խոսում, բայց քաղցկեղով հիվանդների մասին՝ լռում են:

«Ոչ մեկին չի հետաքրքրո՞ւմ, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանի արտանետումների ծավալները տասնյակ տարիներ շարունակ մի քանի անգամ գերազանցել են սահմանված չափը: Բա քաղցկեղով հիվանդացության վիճակագրությո՞ւնը, առողջապահական վիճա՞կը։ Եղբա՛յր, այո, արտադրությունը մեզ համար կարևոր է, բայց չի կարելի մարդկանց թունավորելու գնով ինչ–որ խնդիր լուծել, տասնյակ հազարավոր մարդկանց թունավորելու գնով 600 հոգու աշխատատեղի հարց լուծել։ Եկեք համագործակցենք և այդ խնդիրները լուծենք»,– ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանի տնօրինությունը լուրջ ֆինանսական խնդիրների առջև է կանգնած: Հոկտեմբերի 19–ին ընկերությունը պաշտոնապես կասեցրել է իր գործունեությունը։ Ըստ որոշ տեղեկությունների՝ գործարանն արդեն հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան» բանկի սեփականությունը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով