Վիետնամուհին՝ առաջինը

Նոյեմբերի 3-ին Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում՝ «Mall of Asia Arena» համալիրում անցկացվել է «Միսս Երկիր 2018» գեղեցկության մրցույթը, որի հաղթող է ճանաչվել Վիետնամի ներկայացուցիչ 23-ամյա Նգուեն Ֆըոնգ Կհանը:

Երիտասարդ եգեղեցկուհին ուսումնասիրում է մարքեթինգ և ազատ տիրապետում է անգլերեն ու վիետնամերեն լեզուներին: Իրեն ներկայացնող տեսանյութում նա անդրադարձել է Վիետնամի հարավում գտնվող Մեկոնգ գետի պահպանմանն ուղղված բնապահպանական ծրագրին:

Հատկանշական է, որ Նգուեն Ֆըոնգ Կհանի հաղթանակը Վիետնամի համար առաջինն էր մրցույթի պատմության ընթացքում:

«Միսս Երկիր»-ը համաշխարհային ճանաչում ունեցող գեղեցկության մրցույթների շարքում ամենաերիտասարդն է: Սակայն դրա յուրահատկությունն այն է, որ բոլոր մասնակիցները բարետես լինելուց բացի, պետք է ներկայացնեն հետաքրքիր բնապահպանական նախագծեր, որոնք հնարավորություն կտան բարելավել թե՛ աշխարհում, թե՛ կոնկրետ տարածաշրջանում բնապահպանական վիճակը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով