Սպառողական զամբյուղն ու իրականությունը

Ինչ վերաբերում է նվազագույն սպառողական զամբյուղի հաշվարկմանը, ապա, ըստ նրա, այստեղ կարևոր է հաշվի առնել նաև զամբյուղի բովանդակությունը: Հիմնականում այն հաշվարկվում է որպես մարդու կենսապահովման համար անհրաժեշտ նվազագույն պահանջի բավարարման հնարավորություն, որ, ըստ Մակարյանի, ներկայում գրեթե 90 % –ով մոտ է իրականությանը: Ու եթե այն կազմում է մոտ 32 000 դրամ, ապա հարց է ծագում, թե արդյո՞ք դա չի նշանակում, որ կենսաթոշակի նվազագույն շեմը 25 000 դրամ դարձնելու պարագայում կրկին չենք կարողանում լուծել աղքատության կրճատման հարցը: Մակարյանը, համաձայնելով դիտարկմանը, հույս հայտնեց, որ, ամենայն հավանականությամբ, նոր կառավարությունը դեռ չի հասցրել բոլոր հարցերը համակողմանի վերլուծել, ինչը նույնպես խնդիր է:

«Պետական մարմինները, որոնք պատասխանատու են այդ ծրագրերի մշակման և իրականացման համար, արդեն հինգերորդ տարին է՝ չեն կարողանում աղքատության նվազեցման հարցը լուծել, որովհետև իրար հետ չեն համագործակցում: Ավելին՝ մեկը մյուսի վրա է հարցը գցում: Եթե խոսում են մակրոտնտեսական քաղաքականության զբաղվածության տեսանկյունից, ապա հիմնականում բեռը մնում է մի նախարարության վրա, մինչդեռ առնվազն 5–6 նախարարություն պետք է իրար հետ ներդաշնակ աշխատի, որպեսզի հնարավոր լինի այս և նման այլ գլոբալ խնդիրները լուծել: Հարկավոր է հարթակներ ստեղծել, համապատասխան նախարարություններից հանձնաժողովներ ձևավորել և հարցերը համակողմանի ուսումնասիրել: Խելամիտ քայլեր իրականացնելու համար հարկավոր է ճիշտ, գրագետ և համակողմանի վերլուծություններ իրականացնել, աշխատանքային պլաններ կազմել և դրանով առաջ շարժվել: Ոչ ոք չի տարանջատում նաև փոքր և միջին բիզնեսի ու մյուսների խնդիրները, նրանց դերը գլոբալ ծրագրերի իրականացման մեջ և այդ համատեքստում ինչպիսին պետք է լինի ընդհանրապես գլոբալ քաղաքականությունը, դա էլ պարզ չէ: Սրանք հարցեր են, որոնց լուծումից երկրում շատ բան կփոխվի և չի կարելի անվերջ ականջի հետև գցել ու չտեսնելու տալ: Հակառակ դեպքում բարեփոխումները որևէ տեսանելի արդյունքի չեն հանգեցնի»,– ասաց Գ. Մակարյանը:

Արմինե Գրիգորյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով