Սխալն ուղղվեց. սիրված դերասանին պետք է դեռ տարիներ առաջ պարգևատրեին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նոյեմբերի 5-ի հրամանագրով Երվանդ Մանարյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչում:

Նախագահ Սարգսյանն այցելել է սիրված դերասանի ու ռեժիսորի տուն և հանձնել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչման կրծքանշանը և վկայականը:

«Ես մեծ, հաճելի պարտականություն ունեմ, մի բան, որը երևի թե պետք է անեին ինձնից 30-40 տարի առաջ: Կարծում եմ՝ սա մեր ժողովրդի կողմից Ձեր երկար տարիների աշխատանքի ամենաբարձր գնահատականն է: Այս սերը միշտ է եղել, Դուք միշտ եղել եք ժողովրդական արտիստ: Ժողովրդականը հրամանով չի լինում, լինում է ժողովրդի միջից»,-ասել է նախագահ Սարգսյանը:

Շնորհակալություն հայտնելով բարձր կոչման ու պարգևի համար՝ Երվանդ Մանարյանն ասել է, որ այն իր ողջ անցած կյանքի գնահատականն է:

Մանրամասները՝ տեսանյութում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով