ՍԱՏՄ-ն շարունակում է համագործակցությունը

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հոկտեմբերի 23-ին հանդիպել է ՀՀ-ում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) հայաստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի հետ:
«Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ մեր համագործակցությունը ոլորտի զարգացմանն ուղղված լավագույն փորձն է՝ ցույց տալու, թե ինչպես պետք է և կարող են համագործակցել պետական ու միջազգային կառույցները»,- ասել է տեսչական մարմնի ղեկավար Գ. Ավետիսյանը՝ կարևորելով ավելի սերտ համագործակցելու և սկսված ծրագրերի շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությունը:
Ռայմունդ Յելեն ամփոփ ներկայացրել է իրականացվող ծրագրերը (կենդանիների առողջության ռիսկերի վերլուծություն, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և ռիսկերի վերլուծության մասով խորհրդատվություն, սննդի շղթայի օպերատորների ռեյթինգավորման պիլոտային ծրագիր)՝ շեշտելով, որ սննդամթերքի անվտանգությունը պարենային ապահովության հիմնասյուներից մեկն է:
«Մեր գործողությունները միտված են կառույցի կարողությունների խթանմանը՝ տեխնիկական համագործակցության գործիքի շրջանակներում»,- հավելել է Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչը:
Բանախոսների գնահատմամբ՝ ռիսկերի վրա հիմնված տեսչական գործողությունները Ծառայությանը հնարավորություն կտան բարելավեր վերահսկողության մակարդակն ու հասնել ցանկալի արդյունքի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով