Պաղպաղակ պատրաստելու հեշտ եղանակ

Սովորաբար դժվար է հասկանալ, թե որ պաղպաղակն է անվտանգ: Դժվար է հասկանալ, թե արդյո՞ք այն կեղծված է , թե՝ ոչ: Բայցի այդ, շատ դեպքերում հասկանալի չէ նաև, թե պաղպաղակ պատրաստելիս ինչ նյութեր են օգտագործվել և արդյո՞ք դրանք վտանգավոր չեն առողջության համար: Նման փորձություններից զերծ մնալու և համեղ պաղպաղակ ուտելու համար խորհուրդ է տրվում այն պատրաստել տնային պայմաններում, ինչը, հավատացեք, ավելի համեղ է և օգտակար բոլոր առումներով:

Եվ այսպես, բնական, անվտանգ և որակյալ պաղպաղակ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

Կաթ՝ 1 լիտր (կամ խտացրած կաթ)

Կարագ՝ 100 գրամ

Շաքարավազ՝ 2 բաժակ

Կրախմալ՝ 1 թեյի գդալ

Ձվի դեղնուց՝ 5 հատ

Պատրաստման եղանակը:

Կաթը լցնում եք թավայի մեջ, դնում գազօջախին և անմիջապես ավելացնում կարագը: Թողնում եք, որ կաթը եռա, իսկ այդ ընթացքում մեկ ուրիշ տարայի մեջ հարում եք շաքարավազը, կրախմալը և ձվի դեղնուցներն այնքան, մինչև ստացվի համասեռ զանգված: Ստացված խառնուրդին աստիճանաբար ավելացնում եք կաթ այնքան, մինչև ստացվի թթվասերի խտությամբ զանգված: Ստացված զանգվածն աստիճանաբար ավելացնում եք եռացող կաթին և սպասում, մինչև նորից եռա: Գազօջախի վրայից վերցնելուց հետո տարան տեղադրում ենք սառը ջրով լի թասի մեջ և խառնում այնքան, մինչև սառչի: Գրեթե պատրաստի պաղպաղակը տեղադրում եք սառնարանի մեջ (ցանկության դեպքում կարող եք նաև ձևավոր տարայով տեղադրել) և սպասում այնքան, մինչև պնդանա և սառչի:

Փորձեք և չեք փոշմանի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով