«Ո՞վ էր թույլատրել «Չերյոմուխա 7»-ով գնդակահարել խաղաղ ցուցարարներին»

ՀՀ դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ներկայացնում է որոշ մանրամասներ մարտի 1-ի գործի քննությունից: Նա այդ մասին Ֆեյբուք սոցիալական կայքի իր միկրոբլոգում կատարել է հետևյալ գրառումը.

«Դեռևս 2015-ի փետրվարին, 2008թ. մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը բառացիորեն ասել էր, որ Գլխավոր դատախազը տղամարդավարի խոստացել է, որ սայլը տեղից կշարժվի. «Սակայն յոթ տարի է՝ մենք հասկացել ենք, որ այս ամենը իմիտիացիոն բնույթ է կրում, որ ցույց տան, թե աշխատում են»:

Եվ այսպես. շուրջ տաս տարի հանրությանը գցել են մոլորության մեջ, որ զենքի ոչ ճիշտ օգտագործման հետեւանքով են եղել զոհերը: Չի պարզաբանվել, որ, եթե «Չերյոմուխա 7» տեսակի զենքը խստիվ արգելված էր օգտագործել, ապա ո՞վ էր թույլատրել այն զորամասից դուրս բերել ու խաղաղ ցուցարարներին գնդակահարել:

Անցած տարիներին նախաքննական մարմնի կողմից ընդհանրապես չեն քննարկվել այնպիսի վարկածներ, որոնք կարող էին ենթադրել, որ սպանությունները կատարվել են ոստիկանների կամ զինծառայողների կողմից, և ընդհանրապես բացառվել էր նշված վարկածը: Իսկ այսօր ՀՔԾ-ն սենսացիոն բացահայտում արեց…

Միթե՞ այդ ամենի պատասխանատուն նախկին քննչական խմբի ղեկավարն ու փորձագետն են… Այստեղ մի կարևոր հանգամանք կա… Իսկ ով էր նախագահականից ՛՛կուռացիա՛՛ անում իրավական ոլորտը և, մասնավորապես, մարտի 1-ի քրեական գործը: Ինձ ու ձեզ հայտնի պերսոնաժը… ով իրեն համարում է ազնիվ հեղափոխական…

Հետևաբար, մինչ իր կարիերան եվրոպականացնելը՝ իրավապահ մարմինները ՛՛կվալտով՛՛ պետք է ջարդեն նրա տան դռները՝ վերջինիս հնարավոր փախուստը կանխելու համար: Իսկ նա այն տիպաժն է՝ ով առանց երկմելու ՛՛փուռը կտա՛՛ ցանկացածին, անգամ իր ծնողին, քանզի նրա ՛՛տղամարդավարի՛՛ խոսքն ու երդումը վտանգավոր են ստից ավելի…»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով