Գրառումը լուրջ են ընդունել ու սկսել են քարկոծել

Այս նկարը լուրջ իրարանցում է առաջացրել համացանցում: Օգտատերերից ոմանք էլ այնքան են կորցրել իրենց հումորի զգացումը, որ սկսել են լուրջ-լուրջ վերլուծել, թե մեկ էլ ե՞րբ է եղել, որ 6 նախարարով միասին գնան արտերկիր:

Մեկը սկսել է պետությանը պատճառած վնասի չափը հաշվել, մյուսը, թե՝ այս թրաշամանուկները լրիվ իրենց չափն անցել են: Մինչդեռ, նախարարներն ընդամենը որոշել են Երևանի ռեստորաններից մեկում հանդիպել ու սեղանի շուրջ որոշ հարցեր քննարկել:

Ժողովուրդ, որ այդքան լավ հաշվել գիտեք, ինչու՞ չէիք հաշվում, թե նախորդ իշխանությունների կողմից երկրի վզին փաթաթած 7 միլիարդ դոլարի պարտքն ինչպես գոյացավ, ո՞ւմ մեղքով: Եվ, վերջապես, ո՞ւր են հիմա այն նախարարները, որոնց զավակները տարիներ առաջ դեռ 24 տարեկանում համարվում էին երկրի ամենահաջողակ բիզնեսմենները: Այդ ժամանակ հարց չէր ծագո՞ւմ, թե ում փողերով էին նրանք հաջողություններ գրանցում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով