Նախընտրական փուլում արցախյան հարցը չի կարող մղվել երկրորդ պլան

Իրականում արցախյան հիմնահարցը ոչ թե Արցախի Հանրապետության անկախության, այլ տարածաշրջանում հայության լինել-չլինելու հարցն է: Եվ սա պետք է գիտակցի ցանկացած հայ, անկախ նրանից, թե որ երկրում է ապրում: Եվ այն փաստաթուղթը, որը 90-ականներից սկսած մնացել է որպես բանակցությունների թեմա, պետք է փոխվի: Այն չի բխում տարածաշրջանում ապրող ժողովրդի շահերից: Այսինքն, այն չի կարող հանգեցնել հիմնական և կայուն խախաղության: Եվ հարց է ծագում, թե ինչու տարիներ շարունակ հայերի հանդեպ իրականացված Ցեղասպանության և ներկայում դրա իրական վտանգի առկայությունը չի օգտագործվում ադրբեջանական նկրտումները չեզոքացնելու համար:

Հարկավոր է թե՛ իրերը, թե՛ երևույթները կոչել իրենց անուններով և այս համատեքստում պետք է դիտարկել Արցախի հարցի լուծմանը: Եվ դրա մասին պետք է ոչ թե փորձագետները խոսեն, այլ իշխանությունները: Եվ չնայած ՀՀ առաջին նախագահը արցախյան հարցում սայթաքեց, որի պատճառով հրաժարական տվեց, երկրորդ և երրորդ նախագահները չկարողացան իրավիճակը շտկել լեգիտիմության պակասի հետևանքով:

Այսօր, երբ Հայաստանը կանգնած է ընտրությունների նախաշեմին և լիակատար հնարավորություն ունի լեգիտիմ իշխանություն ձևավորելու, չի կարող մոռացության տալ կամ երկրորդ պլան մղել Արցախի անկախության հարցը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով