Մամուլի ազատությունը տարբեր երկրներում

Ամեն տարի Լրագրողներ առանց սահմանի կազմակերպությունը հրապարակում է իր ինդեքսը, ըստ որի դասակարգում է երկրները` ըստ մամուլի ազատության: Համեմատության համար վերցրել եմ 2016թ., որովհետև 2019-2017 թթ. Նորվեգիան  առաջին տեղում է անփոփոխ, իսկ 2016ին Ֆինլանդիան էր աշխարհում ամենազատ մամուլ ունեցող երկիրը:

Առաջին 5 տեղերը բնականաբար Սկանդինավյան երկներն են, որոնք վերջին տարիներին տեղաշարժվում են այդ հնգյակի ներսում:

Զարգացած երկրները, որոնց օրինակը միշտ բերում իրենց առաջադեմ մտածող համարող անհատները, ամենևին էլ առաջին տեղերում չեն մամուլի ազատության տեսանկյունից: Կրկնում եմ սա` ըստ Լրագրողներ առանց սահմանի (RSF) կազմակերպության: Այսպես` այս տարի Ֆրանսիան 32-րդ տեղում է, Մեծ Բրիտանիան` հաջորդ` 33-րդում: Միացյալ Նահանգները 48-րդն է: Դեմոկրատական արժեքների խորհրդանիշ համարվող այս երկրներում, ուր թվում է, թե պիտի որ մամուլի ազատությունը պիտի պատվավոր առաջին տեղերից մեկում լինի, եթե ոչ առաջին, մամուլի ազատությունը այդքան էլ ողջոունելի չէ:

Մեզ համար ավելի հետաքրքիր է Հայսատանի դիրքը այդ 180 երկրների շարքում: 4 տարի առաջ մենք 74-րդն էինք, այսօր արդեն 61-րդ: Պրոգրեսն ակնհայտ է: Ադրբեջանը 2016թ. 163-րդ տեղում էր, իսկ այս տարի 3-ով հետ է գնացել. 166-րդ: Սա շատ տխուր արդյունք, ոչ միայն Ադրբեջանի քաղաքացիների համար, այլև հարևան երկրների հետ հարաբերությունների տեսակետից: Անազատ մամուլը թյուրիմացության մեջ է պահում իր քաղաքացիներին` ապատեղեկատվություն տարածելով, թշնամանք հրահրելով ու պատերազմ սպառնալով:

Դեմոկրատիայի բնօրրան Հունաստանը 2016ին 89-րդ տեղում էր և այս տարիների ընթացքում բարձրացել է մինչև 65-րդը: Թուրքիան, որի հետ միշտ սիրում է համեմատվել Հունաստանը, 151-րդն էր 4 տարի առաջ, հիմա հետ է զարգանում այս առումով` 157-րդ տեղում է:

Ռուսաստանը 149-րդ տեղում է. և դա ամենևին էլ զարմանալի չէ` ճանաչելով մեր հյուսիսային հարևանին, նախորդ տարիներին էլ 148-րդում էր, իսկ Ուկրաինան այս տարի 102-րդ երկիրն է իր ազատ մամուլով:

Ղազախստանը 160-րդ տեղում է: Այս տարի վերջին տեղում է Թուրքմենստանը` Չինաստանից, Էրիտրեայից ու Հյուսիսային Կորեայից հետո: Քաղաքացիական հասարակության ձգտող Հայաստանի Հանրապետությունը այսպիսի գործընկեր ունի ԵՏՄ-ում:

Նաիրա Թամամյան

Նկարը Media Institute of Southern Africa կայքից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով