ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալը մինչև վերջ կպայքարի

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով իրեն ապօինաբար աշխատանքից ազատելու փաստին, կատարել է հետևյալ գրառումը.

«Ոչ իրավաբան ընկերներս և մտերիմներս ինձ հարցնում են՝ արդյոք ես Սերժ Սարգսյանին դատի եմ տվել և քանի տարի է ինքը ՛՛նստելու՛՛: Ծիծաղում եմ…
Հստակ պատասխանում եմ… ես Սերժ Սարգսյանին դատի չեմ տվել և վիճարկում եմ նրա կողմից ընդունած ոչ իրավաչափ հրամանագիրը: Իսկ այսօր այդ հրամանագրի ընդունման համար պատասխանողը ոչ թե Սերժ Սարգսյանն է, այլև գործող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն է՝ մարդ և պաշտոնյա՝ ում ես անվերապահորեն հարգում եմ…

Հ.Գ. Հետևեք և կհամոզվեք, որ այդ Հրամանագիրը մի պարագայում անկասկած ճանաչվելու է առոչինչ, իսկ մյուս դեպքում՝ անվավեր… Եթե անվավերության հարցը քննարկման առարկա չդառնա ներպետական դատական ատյաններում (ծիծաղելի դատական ակտեր ընդունող դատավորների մի մեծ խումբ կա, որ իրավագիտության այբուբենի հետ որևէ աղերս չունի, և նախկինում ծառայել է ոչ թե օրենքին, այլև բացառապես իր “տիրոջ” կամքին։ Իսկ նրանց կողմից ընդունած դատական ակտերը մեկը մյուսի հետևից “պայթել են” Մարդու իրավունքների եվրրոպական դատարանում։ Վստահ եմ, որ իմ դեպքում ևս այդ հեղինակավոր դատարանն ընդդեմ ՀՀ կընդրունի ևս մեկ դատական ակտ… Իսկ ես դրանում առավել քան համոզված եմ…»:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով