ՀՀԿ-ն փորձում է երկարացնել իր հոգեվարքը

ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի քվեարկության տապալումով ՀՀԿ-ն փորձեց ցույց տալ իր ատամները, սակայն դա ավելի շատ նման էր մահավճռից առաջ հնչեցվող վերջին խոսքին: Սրանով ՀՀԿ-ն փորձեց ընդգծել, թե իրենք դեռ կարող են երկիր քաղաքական կյանքում իրավիճակի վրա ազդեցություն ունենալ կամ փոխել: Բայց, համաձայնեք, որ նման վարքագիծը ավելի շատ ցույց տվեց, թե ինչանով է այս քաղաքական ուժը սիրում մեր երկիրը, և առհասարակ՝ ինչի է ընդունակ իր աթոռը պահպանելու համար:

Հիշեցնենք, որ Ընտրական օրեսգրքի առաջարկվող փոփոխությունների համաձայն վերանալու էր ընտրական ռեյտինգային համակարգը, իջեցվելու էր անցողիկ շեմը և նվազեցվելու էր ընտրագրավի չափը, ինչը շատ այլ կուսակցությունների համար նպաստավոր պայմաններ կարող էր ստեղծելլ ԱԺ-ում ներկայացված լինելու հգամար: Բայց, քանի որ ՀՀԿ-ի միակ հույսը եղել և մնում են քրեաօլիգարխիկ համակարգի կարկառուն ներկայացուցիչների քվեները, ուստիև պարզից էլ պարզ է, որ այս քաղաքական ուժն առանց նրանց չի կարողանա ոչ միայն բավարար անցողիկ քվեներ ապահովել իրենց կուսակցության համար, այլև լուրջ ֆինանսական խնդիրերի առջև կարող է կանգնել:

Կարևորն այն է, որ փոփոխություններով նոր ԸՕ-ի ուժի մեջ մտնելու հնարավորութփյունը դեռ սպառված չէ և պատգամավորների ջանքերի շնորհիվ երկուշաբթի նույնպես արտահերթ նիստ կգումարվի: Ու չնայած դա կարելի է այս պահին այն ընդունելու վերջին շանսը համարել, սակայն կանխատեսումներ կան, որ այն դրական ավարտ է ունենալու:  Հուսանք, որ սպասվող ընրության ժամանակ օրինագծին կողմ կքվեարկի 65 պատգամավոր, և այս փորձությունը ևս կհաղթահարվի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով