ՀԷՑ-ի բոլոր ծախսերը՝ ժողովրդի ուսերին ու դեռ մի բան էլ ավելին

ՀԷՑ-ը էլեկտրիկներին կրճատում է, բայց դա էլ երաշխիք չէ, որ այսուհետ հավելագրումներ չեն լինի: Սամվել Կարապետյանի կողմից Հայկական էլեկտրական ցանցերը գնելուց հետո սկսվել է արդիականացմա գործընթաց:

Այդ շրջանակներում փոխվում են շենքերի մուտքերում տեղադրված հաշվիչների տուփերը, կաբելները, հաշվիչները միացվում են ավտոմատ կատավարման համակարգին, բայց պարզվում է, որ դա էլ երաշխիք չէ, որ բնակիչների ծախսած էլեկտրաէներգիայի վրա հավելագորւմներ չեն լինի:

Ի դեպ, կորուստների և այլ ծախսերի համար կրկին վճարում է բաժանորդը: ՀԷՑ-ի կողմից իրականացված ներդրումները մյուս ծախսերի հետ միասին հաշվարկվում և ներառվում է սակագնի հաշվարկներում՝ որպես ընկերության կողմից իրականացված ծախս, ինչը կրկին բաժանվում է սպառողների միջև և հետ գանձվում հոսանքի սակագնի տեսքով:

Ստացվում է, որ բաժանորդը վճարում է ՀԷՑ-ի կողմից կատարված ծախսերի, ներդրումների, կորուստների համար, որն ի դեպ քիչ գումար չի կազմում, իսկ համակարգը համարվում է ինչ-որ մեկի սեփականությունը: Եվ վերջապես, ոչ մի երաշխիք չկա, որ ավտոմատ համակարգի աշխատակիցները չեն կարող միջամտել այդ համակարգի գործունեությանը և չեն կատարի հավելագրումներ:

Ստացվում է, որ ազգովի վճարում ենք ինչ-որ մասնավոր ընկերության ոչ միայն ողջ ծախսերը հոգա, այլև շահույթ ստանա: Կարճ ասած՝ բոլորս աշխատում ենք, որ ինչ-որ մեկը հարստանա: Փաստորեն սա է մասնավորեցման հետևանքը, որի համար դեռ տասնամյակներ առաջ պայքարում էին մեր վայ իշխանությունները:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով