Հայաստանյան մամուլն ավելի ազատ է, քան հունաստանյանը

Մամուլի ազատության համաշխարհային օրը տարբեր երկրներում տարբեր կերպ է նշվում կամ չի նշվում: Մասնավորապես Հունաստանում` Աթենքի ժուռնալիստների միությունը, միանալով Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիային և աշխարհի բոլոր ժուռնալիստական կազմակերպություններին, հայտարություն է տարածել, որում մասնավորապես նշված է, որ այսօր առիթ է ևս մեկ անգամ հիշելու մարդու հիմնարար իրավունքերի մասին, խոսքի ու մամուլի ազատության ինչպես նաև երկրի Սահմանադրության մասին: Հունաստանում պրոֆեսիոնալ ժուռնալիստները բազմաթիվ խնդիրների առաջ են կանգնում` տնտեսական ձգձգվող ճգնաժամ, աճող գործազրկություն, աշխատանքային իրավունքերի ոտնահարում և այլն:

Համաձայն Լրագրողներ առանց սահմանի կազմակերպության մշակած մամուլի ազատության ինդեքսի` Հունաստանը  գտնվում է 65-րդ տեղում:

Նման ցուցանիշներ հայտարարելիս Հունաստանից հետո անպայման նշվում է ոխերիմ բարեկամ Թուրքիան, որը այս դեպքում 157-րդ տեղում է: Ինչպես հայաստանյան լրատվամիջոցները Հայաստանի տեղը որևէ աղյուսակում նշելիս անպայման չենք մոռանում Ադրբեջանը: Այսօր Հայաստանը մամուլի ազատությամբ 61-րդ տեղում է, իսկ Ադրբեջանը` 166-րդ: Եթե մենք 105 երկիր առաջ ենք մեր հարևանից, ապա ամենևին չի  նշանակում, որ պետք է թուլացնենք զգոնությունը: Պիտի մտածենք, որ դեռ 61-րդ տեղում ենք, ու շատ երկրներից հետ ենք, այդ թվում` Վրաստանից, որը 60-րդն է:

Նաիրա Թամամյան

նկարը cnn.gr կայքից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով