Հայաստանի երրորդ հանրապետության ամենախոշոր կաշառքի դեպքը բացահայտված է

Այսօր, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ Փաշինյանը խոսեց նոր բացահայտումների մասին: Պարզվում է, որ չնայած վերջին շրջանում առանձնապես մասի-շոուներ չեն իրականացվում, բայց այնպես էլ չէ, որ ասյլը տեղից չի շարժվում: Պարզվում է նաև, որ բացահայտումներ կան, այն էլ աղմկահարույց, որոնք չի բացառվում, որ շատ շուտով կրկին կպայթեցնեն համացանցը: Այսօրվա իր ելույթի ժամանակ վարչապետ Փաշինյանն անդրադառնալով բացահայտումների թեմային, մասնավորապես ասել է.

«Շատ են հարցնում, թե ինչու՞ նոր բացահայտումներ չկան: Տպավորություն կա, որ այդ գործընթացը կանգնել է: Պատճառներից մեկն այն է, որ այսօր ՀՀ-ում բոլոր քննչական մարմինները և քննիչների զբաղվածությունը կրկնակի ավելացել է: Քննիչներ կան, ովքեր միաժամանակ 30 գործ են քննում»: Վարչապետի պաշտոնակատարը խոսեց նաև դատարանների գործելաոճի մասին.«Համատարած կիրառում են գրավ և մարդկանց ազատ են թողնում: Մարդիկ էլ մեզ ասում են, մի կողմից բռնում եք հետո պայմանավորվում եք ու բաց եք թողնում: Սա շատ ծար մեղադրանք է: Բայց ես ոչ մի կերպ չեն միջամտում դատական գործերին»:

Փաշինյանը նաև նշել է, որ բացահայտումներն ուշանում են, քանի որ մի շարք խոչընդոտներ են առաջանում: Մասնավորապես՝ ԱԺ պատագամավորից մեկի վրա գործ կա հարուցված, որը 100 տոկոսով հիմնավորված է, բայց մենք երեք ամիս է այլ երկրից սպասվող մի թղթի պատճառով գործը հանրության դատին հանձնել չեն կարողանում:

«Դա նաև մեր դեսպանատան վատ աշխատանքի հետևանքն է, նաև միգուցե կապեր կան այդ երկրի հետ, որ կարողանում են հետաձգել: Հավաստիացնում եմ, որ դա լինելու է Հայաստանի երրրորդ հանրապետության ամենախոշոր կաշառքի դեպքը»,- ասել է Փաշինյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով