Կրկին ոսկե մեդալ՝ մաթեմատիկայից

Հայաստանը ներկայացնող թիմը հոկտեմբերի 26-31-ը Ուզբեկստանի Ալ-Խորեզմի անվան համալսարանի կազմակերպած մաթեմատիկայի միջազգային մրցույթից վերադարձել է 1 ոսկե և 2 արծաթե մեդալներով: Մրցույթին մասնակցել են ԵՊՀ 3 ուսանող:

Ընդհանուր առմամբ առաջին անգամ կազմակերպված օլիմպիադային մասնակցել է 20 երկրի ավելի քան 50 համալսարան:
Մրցույթից ոսկե մեդալով Հայաստան վերադարձած ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի բաժնի երրորդ կուրսի ուսանող Արսեն Համբարձումյանը նշեց, որ նման բարդության մրցույթ ուսանողական միջազգային մաթեմատիկական IMC մրցույթն է, որն այս տարի հուլիսին անցկացվել է Բուլղարիայում: Այդ ժամանակ կրկին, հայ երիտասարդ մաթեմատիկոսները վերադարձել են 1 ոսկե և 3 արծաթե մեդալներով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով