Կոռուպցիոն նոր բացահայտումներ են սպասվում

Չկա որևէ ոլոլրտ, որտեղ կոռուպցիոն ենթադրյալ դրսևորումներ չլինեն: Այն համակարգային բնույթ է կրել, որտեղից էլ պետությունը ստացել է իր հիմնական հարվածները: Այս կարճ ժամանակում երկիրն ամբողջությամբ մաքրել կոռուպցիոն դրսևորումներից, բնական է անհնարին է, հատկապես, երբ խոսքը վերաբերում է ստորին օղակներին: Ինչ արվել ու արվում պետության ու պետականության հիմքերը խարխլող այդ արատավոր երևույթն արմատախիլ անելու համար:

«100 տոկոսանոց արդյունքի հասնելու համար պետք է տասնյակ հազարավոր մարդկանց մտածելակերպը հասնես այն մակարդակի, որ հասկական, որ չի կարելի նման մեխանիզմների մեջ ներգրավվել: Ինչ վերաբերում է քննվող քրեական գործերին, ապա նրանց մեջ կան նաև նախկին բարձրաստիճան պաշտոնյաների անուններ, բայց անուններ չեմ կարող բարձրաձայնել, քանի որ այս պահին քննություն է ընթանում: Երբ գործերի քննությունն ավարտվի մամուլի հաղորդագրությամբ տկեղեկացնենք այդ մասին: Մեկ բան հստակ է, որ բոլոր այն պետական պաշտոնյաները, որոնք ներգրավված են եղել կոռուպցիոն մեխանիզմների մեջ, հավասարապես պատասխան են տալու օրենքի առջև»,- ասում է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի կոռեւպցիայի գծով օգնական Արեն Մկրտչյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով