Կոռեկտ չեմ համարում անուններ հրապարակելը

Գործարար Խաչատուր Սուքիասյանն անդրադառնալով երկրի տնտեսական քաղաքականությանը, տեսակետ է հայտնել, որ կոռուպցիայի դեմ պայքարը, գործարարների համար հավասար պայմաններ ստեղծելն ու մենաշնորհների դեմ պայքարելն, արդեն իսկ, տնտեսական քաղաքականություն է:

Խոսելով իր ծրագրերի մասին, նա նշել է, որ պատգամավոր դառնալու կամ գործադիրում հայտնվելու ցանկություն չունի:

«Այն կարգավիճակը, որն այսօր ես ունեմ, ինձ համար շատ ավելի ընդունելի է: Ինչ վերաբերում է աջակցությանը, ապա աջակցելու եմ գրագետին, բարոյապես նորմալ մարդկանց, ովքեր այս երկրի ապագան են: Եվ այն անձինք, ովքեր պիտանի կլինեն մեր Ազգային ժողովին և Հայաստանի Հանրապետությանը, ես նրանց միշտ կաջակցեմ: Կապ չունի դա ընտրությունների ժամանակ է, թե ոչ: Ես նման մարդկանց հանդեպ միշտ եմ ուշադիր»,- ասաց Խ. Սուքիասյանը:

Խոսելով այս կամ այն կուսակցության կամ դաշինքի ընտրացուցակում տեղ զբաղեցնելու իրեն ուղղված առաջարկներին, ասաց, որ դրանք եղել են, սակայն որ կուսակցությունների կողմից՝ չնշեց:

«Կոռեկտ չեմ համարում նման կուսակցությունների անունները հրապարակել»,- կարճ ասաց հայտնի գործարարը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով