«Լուսավոր Հայաստանն» ու «Հանրապետությունը» բաժանվեցին

Թեև «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որ «Հանրապետություն» կուսակցությաՆ հետ համատեղ չեն մասնակցի, քանի որ դաշինքով խորհրդարան անցնելու համար պահանջվող անցողիկ շեմը բարձր է ու դժվար կլինի այն հաղթահարել, բայց մամուլում տարածված տեղեկությունների համաձայն, իրականում, խնդիրն այս կուսակցությունների առաջնորդների միջև տեղի ունեցած վեճն է:

Բանն այն է, որ Արամ Սարգսյանը չէր համաձայնվի զբաղեցնել ցուցակի երկրորդ հորիզոնականը, իսկ Էդմոն Մարուքյանն էլ ցուցակն առաջնորդնելու պատիվը չէր տա ոչ մեկին:

Եվ այս համատեքստում է իրականում վեճ առաջացել նրանց միջև, քանի որ նրանցից յուրաքանչյուրը չի ցանկացել զիջել մյուսին: Սպասվում է, որ առաջիկա ընտրությունների ժամանակ դեռ շատ ջրեր մի առվով չեն հոսելու, իսկ թե արդյունքում ով կհաղթահարի ռուբիկոնը, ավելի հստակ կերևա կուսացությունների և դաշինքների առաջադրվելուց հետո միայն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով