«Լուսավոր Հայաստանի» մաքսիմում ծրագիրը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Անի Սամսոնյանի խոսքով, որ բոլոր նրանք, ովքեր միանում են իրենց, կուսակցականների անցած ուղին գնահատելով և վստահելով են այդ քայլին դիմում: Խոսելով Էդմոն Մարուքյանի այն հայտարարության մասին, որ կուսակցությունը պետք է հետ կանչի Մանե Թանդիլյանին, որպեսզի ԼՀԿ–ն չասոցացվի իշխանության հետ, կուսակցության մամուլի խոսնակն ասաց, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատարն արդեն իսկ հայտարարել է, որ ընտրություններին կմասնակցի «Լուսավոր Հայաստանի» ցուցակով:

«Մանե Թանդիլյանը կուսակցության փոխնախագահն է, շատ ակտիվ է աշխատել մեզ հետ և առաջադրվելու է կուսակցության ցուցակով: Այս պահին այլ քննարկումներ մեզ մոտ չի եղել և նման օրակարգ չունենք»,– ասաց խոսնակը:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ էր, որ Թանդիլ յանը կտրուկ որոշում կայացրեց կուսակցությունից և պաշտոնից դուրս գալու մասին, բայց հետո նրա այդ հայտարարության պատճառներն այդպես էլ մնացին կուլիսների հետևում, իսկ հանրության համար Թանդիլ յանի վարքագիծն այդպես էլ հասկանալի չդարձավ:

Խոսելով առաջիկա ընտրությունների ժամանակ առաջին տեղը սիրահոժար ՔՊ–ին զիջելու և երկրորդ կամ երրորդ տեղի համար պայքարելու միտումների մասին՝ Ա. Սամսոնյանը նշեց, որ կուսակիցները ռեալ են գնահատում իրավիճակը և հասկանում են, որ առաջիկա ընտրությունների ժամանակ առաջին տեղում հեղափոխական ու իշխանական ուժն է լինելու: Միևնույն ժամանակ համոզված են, որ ոչ միայն իշխանությունում և ԱԺ–ում են նոր, թարմ երիտասարդ ուժեր պետք, այլև ընդդիմությունում: ԼՀԿ–ն ունի նոր գաղափարներ, դեմքեր, մոտեցումներ, ինչպես նաև բազմաթիվ ծրագրեր Հայաստանի զարգացման համար: Պատասխանելով հարցին, թե չե՞ն կաշկանդվում, որ շատերն իրենց ընդունում են որպես գրպանային ընդդիմություն, Ա. Սամսոնյանը պատասխանեց.

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ «Լուսավոր Հայաստանը» միշտ պատրաստ է քննադատել, լինել կառուցողական ընդդիմադիր ուժ և այնտեղ, որտեղ մենք կարող ենք արդյունավետ համագործակցել, այդտեղ էլ կհամագործակցենք»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով