Լատվիայի պահպանողականները հաղթում են

Լատվիայի խորհրդարանի՝ Սեյմի ընտրություններում հաղթում է նոր պահպանողական կուսակցությունը՝ ստանալով ընտրողների ձայների 14.5 տոկոսը:

Ինչպես տեղեկացնում է ТАСС գործակալությունը, այս մասին վկայում են էքզիթ փոլի հրապարակված արդյունքները, որն անցկացրել է Լատվիայի համալսարանը Delfi տեղի լրատվական գործակալության հետ համատեղ:

Էքզիթ փոլի տվյալներով՝ երկրի օրենսդրական մարմին ձայների 14 տոկոսով անցնում է նաև «Հանուն զարգացման» միավորումը, որին հաջորդում են «Ամեն ինչ հանուն Լատվիայի» միավորումը՝ ձայների 13 տոկոսով և «Համաձայնություն» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, որը ներկայացնում է ռուսախոս բնակչության շահերը՝ հավաքելով 12.5 տոկոս ձայն:

Սեյմում տեղեր են ստանում նաև «Ում է պատկանում պետությունը» կուսակցությունը (12,3%), «Կանաչների և քրիստոնյաների» միությունը (9,1%), որն այժմ գլխավորում է Լատվիայի իշխող կուսակցությունը և «Նոր միասնություն» կուսակցությունը (8,3%):

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով