Լաոսում Բուդդայի հնագույն արձանիկներ են հայտնաբերվել

Լաոսի Սավանախեթ նախանգում Թադ Ինգ Հանգ ստուպայի վերանորոգման աշխատանքների ժամանակ Բուդդայի հարյուրավոր հնագույն արձանիկներ և այլ արժեքավոր իրեր են հայտնաբերվել, գրում է Vientiane Times-ը: Նշվում է, որ հայտնաբերված արձանիկները մոտ 2000 տարեկան են:

Բուդդայի 8-10 սանտիմետրանոց արձանիկները պատրաստված են տարբեր հումքից, այդ թվում նաև ոսկուց, բրոնզից, արծաթից, փայտից և այլն: Սա վերջին տարիներին այս շրջանում արված առաջին խոշոր հնագիտական հայտնագործությունն է:

XVI դարի շքեղ Թադ Ինգ Հանգ ստուպան ունի շուրջ 9 մետր բարձրություն: Այս գմբաթաձև շինությունն օգտագործվում է մեդիտացիաների և երկրպագության համար: Լեգենդի համաձայն՝ հենց այս ստուպայում է պահվում Բուդդայի ողնաշարի դրոշմը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով