Իրացման ցանցում թերի մակնշմամբ ձու կարող է հայտվել

Բագրատաշենի սահմանային հսկիչ կետով ս/թ հոկտեմբերի 29-ին Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել սննդային ձվի թերի մակնշված խմբաքանակ (բացակայել է հայերեն մակնշումը)՝ 18.800կգ (302.400 հատ), ինչը ՀՀ կառավարության «Ձվի և ձվամթերքի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» որոշմամբ հաստատված ձվերի և ձվամթերքի փաթեթավորմանն ու մակնշմանը ներկայացվող պահանջների խախտում է (ներմուծող՝ «Սագաս» ՍՊԸ): Սահմանային վերահսկողության շրջանակներում բեռը կապարակնքվել է և բեռի տիրոջը տեղեկացվել է հայերեն մակնշումն ապահովելու անհրաժեշտության մասին:

Ըստ «Սագաս» ՍՊ ընկերության ղեկավարության արդեն հոկտեմբերի 31-ին տված հայտարարության՝ ձվի արկղերի և տուփերի համար նախատեսված հայերեն մակնշումն ապահովվել է (հայերեն մակնշման օրինակը տրամադրվել է): Բանավոր տեղեկացվել է նաև, որ ամբողջ խմբաքանակն արդեն իրացվել է և պահեստում առկա չէ:

Իսկ թե ո՞ր կազմակերպությունները կամ ովքե՞ր են 1,5-2 օրվա ընթացքում գնել գրեթե 20 տոննա ձվի խմբաքանակը, ներմուծող ընկերության ղեկավարությունը հրաժարվել է տեղեկացնել:
Այսպիսով, հնարավոր է, որ սննդային ձվի սույն խմբաքանակը հայտնվի իրացման ցանցում առանց հայերեն մակնշման, ուստի քաղաքացիներին կոչ ենք անում նկարում նշված ապրանքանիշով ձու հայտնաբերելու դեպքում պահանջել և հավաստիանալ, որ դրա հայերեն մակնշումն առկա է: Հայերեն մակնշումը ներկայացնելուց հրաժարվելու կամ դրա բացակայության դեպքում հորդորում ենք տեղեկացնել ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին՝ զանգահարելով «Թեժ գծին» (010) 206040 և (012) 906090 հեռախոսահամարներով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով