Ինչ անել վանդակաձև գծանշված վայրերով երթևեկելիս

Կոմիտաս և Վաղարշյան, ինչպես նաև Տերյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկներում իրականացվեցին դեղին գույնի վանդակաձև հորիզոնական գծանշումներ, ինչը նշանակում է, որ արգելվում է մուտք գործել տվյալ խաչմերուկ՝ վանդակաձև գծանշված տարածք: Եթե առաջացել է խցանում, ինչի պատճառով վարորդը ստիպված պետք է լինի այնտեղ կանգնած մնալ և խոչընդոտել այլ տրանսպորտային միջոցների երթևեկությանը, ապա չպետք է մուտք գործել վանդակաձև տարածք:

Եթե վանդակաձև գծանշված տարածքից հետո մեքենաները կանգնած են մինչև գծանշված տարածքը, այսինքն նոր մեքենայի տեղ չկա, ապա մեքենաները օպետք է կանգնեն լուսաֆորի տակ այնքան ժամանակ, մինչև ուղիղ երևեկության ճանապարհի վրա մեքենայի համար տեղ ազատվի: Խաչմերուկների վանդակաձև գծանշված տարածքից թույլատրվում է միայն աջ և ձախ ուղղություններով երթևեկել:
Գծանշման վրա կանգնել չի թույլատրվում, իսկ նրանք ովքեր կանգնած կմնան այդ հատվածում՝ կտուգանվեն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով