Թուրքիայի 6 քաղաքում ձերբակալվել է 49 գործիչ

Թուրքիայի 6 քաղաքում ոստիկանությունը քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամների է ձերբակալվել: 49 մարդ այս պահին գտնվում է բանտում, իսկ նրանց մերձավորները՝ ձերբակալման վտանգի տակ են:

Բաթմանում, Բայազետում, Անկարայում, Մուշում, Ուրֆայում և Մարդինում ոստիկանությունն ահաբեկչական խմբավորման հետ կապերի կասկածանքով խուզարկել է ընդդիմադիր գործիչների տներն ու գրասենյակներն ու բերման ենթարկել շատերին:

Ձերբակալվածների թվում է նաև կուսակցության՝ Բաթմանի գրասենյակի ղեկավար Նիզամեթթին Թողուչը:

Նշենք նաև, որ օրեր առաջ «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման կազմակերպած պայթյունի հետևանքով Բաթմանում մահացել էր 7 թուրք զինվորական:

ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով