Ընտրական օրենսգիրքը չընդունելու հետևանքները

Այսօր ԱԺ-ի արտահերթ նիստի ժամանակ Ընտրական օրենսգիրքը չընդունվեց: Ընդամենը երկու ձայն չբավարարեց, որպեսզի առաջիկա խորհրդարանական ընտրությունները նոր օրենսգրով կազմակերպվեն: Վարչապետի պաշտոնակատարը թեև հայտարարել էր, որ այնուամենայնիվ դա չի խանգարի նորմալ ընտրություններ անցկացնելու համար, սակայն պարզից էլ պարզ է, որ ՀՀԿ-ի այդ քայլը սեփական կաշին փրկելու հերթական փորձն էր, հույսով, որ իրենց շարքերը զարդարող օդիոզ դեմքերն այս անգամ էլ, ռեյտինգային համակարգն օգտագործելով, կկարողանան բավականին ձայներ ապահովել ՀՀԿ-ի համար:

Ինչևէ, այս պահին ունենք այն՝ ինչ ունենք, և ամենայն հավանանությամբ ՀՀԿ-ն կկարողանա ավելի շատ ձայներ հավաքել, քան նոր իրողությունների պայմաններում կապահովեր: Վերլուծաբանների կարծիքով, դրանով Հայաստանի զարգացման հեռանկարը ևս 5 տարով կհետաձգվի, քանի որ խորհրդարանում կրկին կհայտնվեն ՀՀԿ-ական քրեաօլիգարխիայի ներկայացուցիչները:

Հիմա միակ հույսը ընտրակաշառքը բացառող քայլեր իրականացնելն է, հակառակ դեպքում քվեն գումարով գնող նախկին իշխանական կուսակցությունը, ոչ միայն կկարողանա կրկին ճողոպրել խորհրդարան, այլ, չի բացառվում, որ նույնիսկ բավականին ձայներ ստանա ու շարունակի հնարավոր բոլոր գործիքակազմն օգտագործելով վրեժխնդիր լինել փաշինյանական թևից ու իշխանություններից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով