«Համ մեզ եք ընդդիմություն, համ էլ Փաշինյանի՞ն, մի հատ կողմնորոշվեք»

ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի համար հասկանալի չէ, թե ներկայիս քաղաքական դաշտում ո՞վ է ընդդիմություն, ո՞վ՝ ոչ:

«Ժողովուրդ ջան, ձեզ սկզբունքային գործիչներ պետք չե՞ն: Պառլամենտում միայն ծափահարողներ են պե՞տք: Ու տենց վաղը գնալու եք Թուրքիայի, Ադրբեջանի դեմ Հայաստանի ու Արցախի շահերնը են պաշտպանե՞ք: Մի հատ գոռան, փախնելու եք: Ինչ է նշանակում՝ ճնշումների չդիմացան: Բա Փաշինյանը ո՞նց է դիմացել: Դրա համար էլ հասել է վարչապետի պաշտոնին»,- ասում է Շարմազանովը:

Նա բազմիցս է կրկնել, որ քաղաքականությունը խելքի, մտքի, կամքի պայքար է և քաղաքկան գործիչը չպետք է վախենա իր կարծիքն ասել:

«Անսկզբունքային կոմֆորմիստներն ո՞ւմ են պետք: Նման անսկզբունքային գործիչներին բերում եք պառլամենտ՝ ի՞նչ անեք: Նրանք մինչև ժամը 1-ը մի բան ենն ասում, 1-ից հետո՝ մեկ այլ բան, այսօր էլ շատ բարձր տոնով ծափահարում են Փաշինյանին: Դուք ի՞նչ ընդդիմություն: Ընդդիմությունը դուխով քննադատում է իշխանություններին: Դուք նստած՝ ծպտուն չենք հանում: Ու դեռ մինչև այսօր ընդդիմություն եք Հանրապետականին: Բայց մոռանում եք, որ Հանրապետականն այլևս իշխանություն չի: Ով ընդդիմություն է Հանրապետականին, նա իշխանություն է: 6 ամիս անցել է, դեռ մեզ եք քննադատում: Ու ասում եք, որ դուք ընդդիմություն եք՞: «Լույս»-ն է ընդդիմությո՞ւն, թե՞ «Ծառուկյան դաշինքը»: Ո՞րտեղ եք տեսել նրանց ընդդիմություն լինելը: Հանրապետականը եթե լավը լիներ, իշխանության կլիներ: Բայց մի բան չեմ հասկանում՝ համ մեզ եք ընդդիմություն, համ էլ Փաշինյանի՞ն: Մի հատ կողմնորոշվեք»,- ասաց Է.Շարմազանովը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով