Էներգետիկայի նախարարի պաշտոնակատարը՝ վկայի կարգավիճակում

Պարզվում է Էներգետիկայի և բական պաշարների նախարարի պաշտոնակատարը այն 7 անցձանցից մեկն է, ով «Վեոլիա ջուր» ընկերության կաշառքի գործով վկայի կարգավիճակ ունի: Ու թեև նա հերքում է, որ ինքը ներգրավված է եղել կոռուպցիոն այդ սխեմայում, սակայն հարուցված գործն էլ օդից չի ընկել:

Գարեգին Բաղրամյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետի պաշտոնն է զբաղեցրել և բնական է, որ չէր կարող չիմանալ, թե այդ ընկերությունում ինչպես են ուռճացվում սակագները: Խոսքը ոչ միայն ջրին, այլ նաև գազին ու էլեկտրաէներգիային է վերաբերում:

Չնայած նա պնդում է, որ փարիզյան այցն ամենևին էլ կաշառքի գործ չի եղել, այլ ընդամենը փորձի փոխանակում է եղել, սակայն պարզից էլ պարզ է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր ողջ կազմով երկար տարիներ ծառայել է ոչ թե հանրությանը, այլ որպես ընկերույթյունների կողմից սահմանած սակագները դակող: Ուստի այդ կառույցում աշխատողը, այն էլ բաժնի պետի պաշտոնում, չէր կարող համակարգի պահանջներին դեմ գնալ:

Հակառակ դեպքում շատ արագ կմեկուսացվեր ոչ միայն կառույցից, այլ ցանկացած այլ տեղում աշխատելու հնարավորությունից: Ուստի, չնայած նա այսօր, հրեշտակի թևեր առած փորձում է հանրությանը համոզել, թե ինքը ոչ մի գործի հետ որևէ կապ չունի, սակայն միանշանակ է, որ քննությունը շատ շուտով կպարզի թե նախարարի պաշտոնակատարի կապն ու մեղավորությունն այդ գործի հետ ինչքան է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով