Գերմանիայում ՀՀ դեսպանը՝ աղմկահարույց հետաքննության կիզակետում

Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը հայտնվել է աղմկահարույց հետաքննության կիզակետում: Կասակծներ կան, որ նա կապեր է ունեցել գերմանիայի հայկական հանցավոր խմբավորւմների հետ, սակայն այդ կասկածները հաստատող հիմնավորումներ դեռևս չեն հայտնաբերվել: Ավելի վաղ՝ 2008 թվականին, երբ Սմբատյանը եղել է դեսպանատան աշխատակից, Դաշնային հետախուզական ծառայությունը նրան կասկածել է միջազգային մաքսանենգության մեջ: Չնայած այս գործով նույնպես, բավարար ապացույցներ չեն հայտնաբերվել և գործը հետաձգվել է:

Ա. Սմբատյանը, ով վերջերս, համատեղության կարգով դեսպան է նշանակվել նաև Լիխտենշտայնում, կտրականապես հերքել և անհեթեթություն է որակել մեղադրանքները:

ՀՀ ԱԳՆ-ն լրատվամիջոցի հարցմանն ի պատասխան նշել է, որ կապի մեջ է գերմանական պատկան մարմինների հետ, մամուլում հայտնված այս տեղկության իսկությունը ճշտելու համար:

«Հաշվի առնելով հարցի նրբությունը և հավանական ազդեցությունը հայ-գերմանական դիվանագիտական հարաբերությունների բնականոն աշխատանքի վրա, այս պահին նպատակահարմար չենք համարում լրացուցիչ մեկնաբանություն տալ, իսկ հավելյալ տեղկություն կհայտնենք՝ ըստ անհրաժեշտության»,- ասվում է արտգործնախարարության պատասխանում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով