Գերմանիայի նախկին կանցլեր 74-ամյա Շրյոդերն ամուսնացել է 5-րդ անգամ

Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերն ամուսնացել է Հարավային Կորեայից 49-ամյա թարգմանչուհի Կիմ Սո Յոնի հետ:

Փակ միջոցառումն անցկացվել է Բեռլինի կենտրոնում գտնվող շքեղ հյուրանոցներից մեկում: Հարսանյաց արարողությանը ներկա են գտնվել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը՝ կնոջ հետ, նախկին ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը, Scorpions ռոք խմբի վոկալիստ Կլաուս Մայնեն, այլք:

Շրյոդերն ու Կիմ Սո Յոնն իրենց ամուսնությունը գրանցել էին դեռ մայիսի 2-ին, Սեուլում: Սակայն հարսանյաց արարողությունը տեղի է ունեցել միայն հոկտեմբերի 5-ին:

74-ամյա քաղաքական գործչի համար սա արդեն 5-րդ ամուսնությունն է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով