«Բելաջիոյի» աշխատանիցները բուժզննում չեն անցել

«Հանդիպում-299» ՍՊԸ-ին պատկանող Երևանում գտնվող հանրային սննդի կետի 17 աշխատակից, որից 7-ը՝ խոհարար, չի ենթարկվել նախնական և պարբերական բժշկական զննության, տեղեկացնում է ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը: Ծառայության մասնագետները պետական վերահսկողության շրջանակներում պարզել են, որ իրենք նախնական և պարբերական բժշկական զննություններ չեն անցել:

«Հանդիպում-299» ՍՊԸ-ի 17 աշխատակիցները ժամանակավորապես զրկվել են աշխատանքի իրավունքից, մինչև սահմանված կարգով պարտադիր բժշկական զննության ենթարկվելը:

Նշենք նաև, որ սննդի օբյեկտներում աշխատողների բուժննում չանցնելու երևույթը նորություն չէ և չի բացառվում, որ շատ այլ կազմակերպություններում աշխատողներ նույնպես նման ստուգում անցած չլինեն: Ուստի լավ կլինի, որ դրան ուշադրություն դարձնեն ոչ միայն պետական մարմինները, այլև սպառողները:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով