«Արևմուտքից եկող ամեն աղբի արձագանքում են՝ ցույց տալու համար, որ իրենք «քյարթու» չեն»

Սիրո, համերաշխության և հանդուրժողականության հեղափոխությունը ոմանք յուրովի են հասկացել ու հիմա էլ սեփական գործողությունները փորձում են փաթեթավորել նույն այդ սիրո, համերաշխության և հանդուրժողականության քողով: Վերջին շրջանում պարզ դարձավ, որ ԼԳԲՏ համայնքը նոյեմբերին միջոցառում է կազմակերպելու: Ինչ վերաբերում է աղանդավորներին, ապա նրանք գործում են առանց ավելորդ աղմուկ–աղաղակի: Ու թեև երկուսի գոյությունն էլ ընդունելի չէ շատերի համար, սակայն նրանք դրանից առանձնապես չեն նեղվում: Ավելին՝ շարունակում են իրենց գործն առաջ տանել:

Կոմիտաս վարդապետ Հովնանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ԼԳԲՏ համայնքի և աղանդավորների խնդիրները տարբեր են: Եվ եթե առաջինի դեպքում խախտվում է ընտանիք հասկացությունը՝ որպես կառույց, որը տվյալ ժողովրդի հավաքական կյանքի հիմքն է, ապա աղանդավորական կազմակերպությունների, մասնավորապես՝ «Եհովայի վկաների»՝ զենք չվերցնել, բանակ չգնալ և այլ քարոզչությունը վտանգում է երկրի հավաքական կյանքն ու անվտանգությունը:

«Պետությունը վերացական հասկացություն չի կարող լինել: Որևէ կառույց, որը սպառնում է պետության և ընտանիքի գաղափարին, մեզ համար վտանգ է ներկայացնում: Պետության մեջ ամեն մի կառույց պետք է կարողանա այնքան ներդաշնակ աշխատել մյուսների հետ, որ պետություն անվամբ հավաքական գիտակցությունը կարողանա գոյատևել: Եվ բոլոր այն կառույցները, որոնք կարող են խանգարել մեզ և խախտել այն, պետք է մեր բողոքի ձայնը բարձրացնենք և մեր դժգոհությունը հայտնենք ընդդեմ այդ երևույթների»,– ասաց Կոմիտաս վարդապետը:

Հայ առաքելական եկեղեցուց բացի, պետք է իրենց բողոքի ձայնը բարձրացնեն նաև ազգի գիտակից և բանական ներկայացուցիչները նույնպես: Այս կարծիքին են Հայոց եկեղեցու բոլոր սպասավորները՝ սարկավագից մինչև ամենաբարձրագույն ատյան, ընդհուպ մինչև Կաթողիկոս: Բոլորն էլ իրենց ձայնն են բարձրացնում և դժգոհություն հայտնում բոլոր այն բացասական երևույթների հանդեպ, որոնք կարող են խախտել հավաքական միասնականությունը: Խոսելով Վրաստանի հոգևոր հայրերի վարքագծի մասին, ովքեր թույլ չտվեցին, որ ԼԳԲՏ համայնքի կողմից կազմակերպված երթը շարունակվի, ավելին՝ վազելով և հարվածելով նրանց՝ հեռացրեցին այդ տարածքից, նշեց, որ նրանք իրականացրել են Աստվածաշնչի պատվիրանը:

«Ղևտացիների գրքի 20–րդ գլխի 13–րդ համարում գրված է, որ եթե որևէ տղամարդ որևէ տղամարդու հետ պառկի ինչպես կնոջ հետ, նրանք պղծություն գործած կլինեն, երկուսն էլ մահվան թող դատապարտվեն, որովհետև մահապարտ են: Այսինքն, Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, որ կան բաներ, որոնք ոչ թե մենք պետք է պարզապես տոլերանդ գտնվելով թույլ տանք, այլ ճիշտ հակառակը: Պետք է ոչ թե ապտակենք, հարվածենք, այլ՝ ոչնչացնենք: Եվ դա գրված է Աստվածաշնչում, ես ինձանից որևէ բան չեմ հորինում»,–ասաց Կոմիտաս վարդապետը:

Այն պնդումները, թե նման պահանջ նրանց մոտ բնությունից է ծնվում, նա չի ընդունում: Հղում անելով բժիշկներին՝ Կոմիտաս վարդապետը նշեց, որ ապացուցվել է, որ երեխաները «գեյ» կամ միասեռական չեն ծնվում: Անգամ զոոֆիլները, ովքեր կենդանիների են նախընտրում, էգ կենդանու հետ են հարաբերվում:

«Եվ ինչն է պատճառը, որ զոոֆիլիայի պարագայում էգերն են նախընտրելի, իսկ մարդու պարագայում որձը որձի հետ է հարաբերվում, էգը՝ էգի: Մենք էլ նման բացասական երևույթի գոյությունը պետք է ոչ միայն թույլատրենք, այլ իրենց իրավունքներ տանք, որ մեծամասնության վրա այն աստիճան բռնություն բանեցնելու իրավունք ստանան, որ մտնեն ոստիկանատուն, ջարդ ու փշուր անեն և մնան անպատիժ: Այստեղ որտե՞ղ է տրամաբանությունը»,– ասաց Կոմիտաս վարդապետը:

Դրա պատճառը, ըստ նրա, այն է, որ մեր երկրում գործող օրենքները հստակ չեն, որ ինտիմ կյանքում իրականացվող երևույթները արգելեն այլոց պրոպագանդել և սեփական կամքը պարտադրել:

«Ի՞նչ է նշանակում՝ քանի որ պետությունն ընդունել է իրեն որպես այդպիսին, ապա այդ մարդը պետք է գա եկեղեցի և մեզ պարտադրի, որ իրեն եկեղեցական կարգով ամուսնացնենք: Մի երևույթ, որը եկեղեցում արդեն իսկ դատապարտելի է: Հիմա ոմանք կարող են ասել՝ չէ՞ որ եկեղեցում էլ կան նման մարդիկ, թերևս, բայց երբ եկեղեցին իմանում է, անմիջապես կարգալույծ է անում նրանց: Իսկ ո՞վ է ասել, որ արևմտյան արժեք ասել նշանակում է միասեռականություն: Ո՞վ ասաց, որ արևմտյան արժեք նշանակում է այլասերություն: Ռոքֆելերների ու Ռոթշիլդների մեջ մեկին ցույց տվեք, որ միասեռական է, կամ նորմալ եվրոպացի ցույց տվեք, որը միասեռական է: Էլթոն Ջոնը ինձ համար էտալոն չէ: Եվ սրանք հարցեր են, որոնց պետք է ավելի սթափ մոտենանք: Արևմուտքից եկող ամեն աղբի արձագանքում են՝ ցույց տալու համար, որ իրենք «քյարթու» չեն, այլ մոդեռն են»,– ասաց Կոմիտաս վարդապետը:

Նա ամոթով է նայում այն աղջիկներին, ովքեր, իր խոսքով, Գավրոշի նման պատառոտված հագուստով են ման գալիս: Մինչդեռ իրականում Եվրոպայում ոչ մի արիստոկրատ մարդ նման հագուստով որևէ տեղ չի ներկայանում: Ինչ վերաբերում է արատավոր երևույթների դեմ պայքարելուն, Կոմիտաս վարդապետը նշեց, որ Հայոց եկեղեցին կարող է քայլ կատարել այնքան, որքան ինքն իրավասու է:

«Գնդեվանքում երբ հարձակվեցին Ամենայն հայոց կաթողիկոսի վրա և հայը օծված Կաթողիկոսի վրա անամոթաբար ձեռք բարձրացրեց, եկեղեցին ի՞նչ իրավասություն ուներ նրանց քայլերը կանխելու: Ամենայն հայոց կաթողիկոսը մեծահոգաբար ասաց՝ նրանք մեր զավակներն են: Եվ թերևս ինչ–որ տեղ մենք ճիշտ չենք գտնվել, որ իրենք այս մակարդակի վրա են գտնվում: Չենք կարողացել նրանց ճիշտ դաստիարակել: Ղեկավար մարմինն էլ հայտարարեց, թե պետությունը եկեղեցուց անջատ է, ուստի չեն կարող ոչինչ անել: Մոռանալով մի բան, որ պետությունը եկեղեցուց միայն գաղափարական իմաստով է անջատ: Եվ յուրաքանչուր հոգևորական Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, իսկ պետությունը պարտականություն ունի իր քաղաքացու անվտանգությունն ապահովելու: Այսօր մարդուն բանտարկում են մեկ ուրիշին բռնցքելու համար, բայց Կաթողիկոսի վրա հարձակվում ու քաշքշում են, և ոչ ոք որևէ պատասխանատվության չի ենթարկվում: Սա աբսուրդ է և ցույց է տալիս, թե ինչ իրավունք ունի եկեղեցին Հայաստանում այս պահին»,– ասաց Կոմիտաս վարդապետը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով