«Արթո՛ւն եղեք, հսկեցե՛ք, քանի որ սատանան փնտրում է, թե ում կուլ տա»

Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանն անդրադառնալով նոյեմբերի 15-ին պլանավորված ԼԳԲՏ ֆորումի չեղարկմանը, ֆեյսբուք սոցիալական ցանցի իր միկրոբլոկում գրել է.

«Համասեռամոլների ֆորումի չեղարկումն իրականում ժամանակավոր դադար է, ուստի չպետք է թուլացնել հոգևոր արթնությունն ու զգոնությունը: Որոշ ուժեր այս քայլով ցանկացան ևս մեկ անգամ շոշափել և հասկանալ հասարակության տրամադրությունները, և այս պահին ետ քաշվեցին իրենց մտադրությունից: Սա ոչ թե ավարտն է այս մեծ գործընթացի, այլ պայքարի սկիզբը` հանուն քրիստոնեական արժեհամակարգի, ամուր ընտանիքի և ազգային անվտանգության. «Արթո՛ւն եղեք, հսկեցե՛ք, քանի որ ձեր ոսոխը` սատանան, մռնչում է առյուծի պես, շրջում և փնտրում է, թե ո՛ւմ կուլ տա» (Ա Պետ. 5. 8)»:

Կարևոր է, որ Հայոց Առաքելական սուրբ եկեղեցու ներկայացուցիչները նման ակտիվություն են ցուցաբերում և սատար են կանգնում բազմահազար մեր հայրենակիցների բողոքին: Մեկ անգամ ևս կարող ենք փաստել, որ հայի հավաքական ուժի դեմ անզոր է ցանկացած արատավոր երևույթ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով