Առողջապահության նախարարի աղմկահարույց հայտարարությունը

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն արդեն տևական ժամանակ է տարբեր թեմաներով թիախավորվում է: Նրան մեղադրում են անգամ բանակից հոգեկան խնդիրներ ունենալու պատճառով զորացրվելու մեջ: Բայց պարզվում է, որ նա ոչ թե այդ պատճառով է կիսատ թողել ծառայությունը, այլ ավելի լուրջ՝ երիկամային հիվանդության: Այդ հիվանդությունը մեղմելու կամ ավելի ճիշտ՝ չխորանալու համար, նա ամեն օր դեղահաբեր է ընդունում: Եվ եթե դեղ չխմի, ապա գործը կհասնի երիկամի փոխպատվաստմանը:

Ինչ վերաբերվում է Սերժ Սարգսյանի փեսա Միայել Մինասյանի հայտարարությանը, թե Թորոսյանն իր ոխերիմ թշնամին է և պատրաստ է նրան «ոչնչացնել», նախարարը նշեց, որ ո՛չ իր «ոչնչանալը» և ո՛չ էլ, նույնիսկ, իր հրաժարական տալն ու հեռանալը, ոչ մի կերպ չի փոխելու նրա հորն առնչվող քրեական գործի ընթացքը:

«Այդ գործը չի փակվելու և, հետևաբար, դուք ոչ մի բան չեք շահելու դրանից»,- ասել է Ա. Թորոսյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով