Աշխարհի ամենատարօրինակ վայրերում տրված համերգները

Բրիտանական Daily Mail պարբերականն ուշագրավ ֆոտոշարքով ներկայացրել է աշխարհի ամենաանսովոր վայրերում կազմակերպված համերգային ելույթները՝ հրապարակելով համապատասխան ֆոտոշարք:

Օրինակ՝ 2016թ. հայտնի իտալացի կոմպոզիտոր Լյուդովիկո Այնաուդին դաշնամուրային ելույթ է ունեցել Արկտիկայում՝ սառցաբեկորի վրա: Այդ կերպ իտալացին ցանկացել է ևս մեկ անգամ հանրության ուշադրությունը գրավել կլիմայական փոփոխությունների թեմայի վրա:

Շոտլանդացի պարկապզուկահար Ռոդի Գարդենը նվագելով բանջի ցատկ է կատարել՝ 80.5 կմ/ժ արագությամբ անցնելով գետի վրայով:

Մինչդեռ կանադացի տիեզերագնաց Քրիս Հեդֆիլդը սուրբծննդյան երգեր է երգել ու կիթառ նվագել՝ գտնվելով Միջազգային տիեզերակայանում:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով