Աշխատանք ունենալ-չունենալու մասին

Երբ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը խոսում է աշխատել չցանկացողների մասին, հավանաբար մոռանում է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախախարության ենթակայության տակ գործում են բազմաթիվ կառույցներ, ում գործն իրականում աշխատանք փնտորղների համար գործ գտներն է: Նա հավանաբար չգիտի նաև, որ պետության վզին նստած այդ վայ կառույցի գոյատևման համար, այսինքն՝ ոչինչ չանելու համար, պետական բյուջեից բավականին մեծ գումար է հատկացվում:

Աշխատռանք փնտրողներին, այդ կառուցներում ուղղորդում են տուն: «Լավագույն» դեպքում էլ ինտերնետ ռեսուրսներից արտատպած տարիների վաղեմություն ունեցող մի տրցակ են տալիս ու ասում են՝ ընտրեք, մենք կզբաղվենք: Բայց ինչո՞վ զբաղվեն, երբ իրականում նրանք անգամ ֆեյք կառույցներից ավելի վատ են, և զբաղված են ոչ թե գործ անելով, այլ՝ մարդկանց գլխի տակ փափուկ բարձ դնելով ու տուն ճանապարհելով:

Ահա այսպես են աշխատում մեր աշխատանքի տեղավորման պետական գործակալությունները, ովքեր այնքան անարդյունավետ են գործել և գործում, որ շատերն անգամ չգիտեն, որ նման պետական կառույց կա Հայաստանում: Այդ կառույցի աշխատակիցներն էլ չգիտեն, թե ինչի համար են աշխատավարձ ստանում: Ոչ մի տեղեկության էլ չեն տիրապետում: Օրինակ՝ թե Հայաստանում քանի ձեռնարկություն կա, աշխատողների ինչ առաջարկ կամ պահանջարկ կա և այլն: Եվ այս պայմաններում ասել, որ գործ կա, աշխատող չկա, համաձայնեք, որ այնքան է իրատեսական չէ, քանի որ իրականում ոչ ոք չգիտի, թե մեր երկրում որքան մասնագետ կա և ինչքան մասնագետի պահանջ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով