ԱՄՆ-ում հակահայկական քարոզչության համար Ալիևը միլիններ է ծախսում

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանի և այլ մասնագետների բացահայտումների համաձայն ԱՄՆ Վաշինգտոն քաղաքում գործում է հղոր ցանց, որը զբաղված է Ալիևի և իր երկրի շահերի սպասարկմամաբ: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ որ Ադրբեջանի նախագահը լոբբիստական կազմակերպությունների միջոցով կարողանում է ներազդել ոչ միան ԱՄՆ նախագահների որոշումների ու կարծիքների վրա, այլև իրականացնել հակահայկական քարոզչություն:

Ըստ ուսումնասիրության վերջին 13 տարիների ընթացքում Ալիև կրտսերը 27 մլն դոլար է վճարել տարբեր ծառայություններ իրականացնելու համար: Ցանցի շնորհիվ հնարավոր եղել կապ հաստատել ԱՄՆ նախկին և ներկա նախագահների խորհրդականների, օգնականների հետ, որոնց միջոցով էլ հնարավոր է դարձել հակահայկական տարբեր հայտարարություններ և քայլեր իրականացնելուն:

Մասնավորապես ԱՄՆ-ի լոբբիստական «Պոդեստա գրուպ»-ն օգտագործելով իր կապերը տարբեր բարձրաստիճան կազմակերպությունների, այդ թվում՝ լրատվական ծառայությունների հետ, կարողացել է ադրբեջանանպաստ գաղփարներ գեներացնել և հակահայկական քարոզչություն իրականացնել: Ադրբեջանի լոբբինգով հիմնակնում զբաղվում են նախկին բարձր պաշտոններ զբաղեցրած անձինք, ովքեր շարունակում են իրենց կապերի շնորհիվ օրվա իշխանությունների շրջանում այս կամ այն հարցի վերաբերյալ ադրբեջանահաճո կարծիք ձևավորել:

Պարզվել է նաև, որ ձևավորված ցանցն ակտիվ աշխատում է ԱՄՆ նախագահ Թրամփի վարչակազմի հետ և կարողանում է որոշակի հաջողությունների հասնել:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով